26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե մարդիկ իմանային, որ Նիկոլի դեմքով Տեր-Պետրոսյանն է ետ գալիս, Նիկոլը 10 տոկոսից ավել ձայն չէր ստանա

«Մեր հասարակությունը Փաշինյանին առաքելություն ու մանդատ է տվել՝ իր կյանքն ավելի արդար ու բարեկեցիկ դարձնելու համար, որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ իշխանությունը վերախմբագրելու և ներկայացնելու այլ լույսի ներքո, որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի ասել՝ գնա ու Հ1-ով PR արա Տեր-Պետրոսյանին, ում նույն Վազգեն Սարգսյանը ու իր ընկերները, որպես Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն վարող նախագահի, հեռացրեցին իշխանությունից և ճիշտ արեցին»,- լրագրողների հետ հանդիպմանն  այս մասին հայտարարել է Մենուա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն ավելի բարեկեցիկ կյանք է խոստացել, բայց գնում է պետական ապարատն իբր օպտիմալացնելու ճանապարհով. «Երկրում ամեն ինչ թանկացել է, սոցիալական խնդիրները շատացել են: Նա խոստացել էր թայֆաբազության վերացում, սակայն դա ավելի է խորացրել՝ իր բարեկամներին նշանակելով պաշտոնների: Հայաստանում նաև արդարադատություն չկա, ուղիղ քաղաքական պատվերներ են կատարվում Քոչարյանի նկատմամբ, արդարադատության համակարգը գտնվում է անհասկանալի վիճակում, քանի որ Փաշինյանը հաթաթա է տալիս դատավորներին: Փաշինյանն անում է իր խոստումների հակառակը: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին խաբեցի՞ն, և լևոնական-հհշական թիմը Նիկոլի դեմքով եկավ իշխանությա՞ն: Ես վստահ եմ, որ, այսպես կոչված, հեղափոխության օրերին և ընտրությունների ժամանակ, եթե մարդիկ իմանային, որ Նիկոլի դեմքով Լևոն Տեր-Պետրոսյանն է ետ գալիս, նա 10 տոկոսից ավել ձայն չէր կարող հավաքել: Որևէ մեկը բարոյական իրավունք չի տվել վերախմբագրելու մեր պատմությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ