26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՄ-ն մտավախություն ունի, որ ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կյանքի կոչե­լու հարցում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Եվրոպական Միությունը պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել` եվրոպական առաջատար մասնագետներից։

«Ըստ ամենայնի` ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում, որովհետեւ կոմպետենցիայի պակաս ունեն, եւ ջուրը կլցվի ողջ աշխատանքը` բարեփոխումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով»,- ասաց կառավարության մեր աղբյուրը:

Իսկ գուցե իշխանությունը մտածվա՞ծ է դանդաղեցնում այդ ընթացքը, որովհետեւ շատ հարցերի հետ կապված` անհանգստություններ ունեն Ռուսաստանից։ «Չեմ բացառում, դա էլ կա, այնուհանդերձ, կարծում եմ` կառավարությունը վերջնական համաձայնություն հաստատ կտա, եւ խորհուրդը կգործի։ Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարությանը կից նույնպես համանման փորձագետների խումբ էր գործում, բայց ո՛չ այսքան ներկայացուցչական․ նրանք նախապատրաստում էին ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ չստորագրվեց, թողեցին-գնացին։ Այս խորհրդի պլանկան շատ բարձր է»,- ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ