31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

«Միակ բանը, որ կարող են ֆեյքերով քֆուր գրելն է»

2082109

Երեկ, մուննաթի իր բաժինը բոլորիս տրամադրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Նա մեզ հայտնեց, որ իրենք առանց հանգստյան օրերի, օրական 12-14 ժամ աշխատում են, ակնարկելով, որ մենք այդ մեծահոգի մարդկանց սխրանքն անտեսում ենք ու կակոյնիբուծ պարգևավճարներ ենք քննարկում: Այսինքն մենք փոխանակ գոհ լինենք, որ իրենք առհասարակ գործի են գնում, հլը մի բան էլ բողոքում ենք:

Դեբիլների ապստամբության առաջամարտիկները բնականաբար մի պարզ բան չեն կարում հասկանան: Եթե իրենց այդ 12-14 ժամ «չարչարանքի» արդյունքում ՈՐևԷ դրական արդյունք լիներ, մարդիկ նորմալ կնայեին պարգևավճարներին, որտև պարգևավճարը հենց դրա համար է՝ արդյունքն ապահոված մարդուն խրախուսելու համար է: Մինչդեռ կես միլիոնից ավել փող ստացող «խեղճ» մարզպետների աշխատանքը չի գնահատվել՝ նույնիսկ նախկինում հաստատված հստակ ցուցանիշներով: Պարզապես չի գնահատվել: Որտև գնահատելու ՈՐևԷ բան չկա: Չկա ոլորտ, որտեղ կտրուկ հետընթաց չի արձանագրվել: Որ կարենային վիճվարչությունը փակել, դա էլ կանեին:

Իսկ գլոբալ առումով խնդիրը նրանում է, որ էս «հանճարները» մնացել են իրենց իսկ քարոզչության տակ: Իրենք անկեղծ հավատում են, որ ոչ թե օտարերկրյա գործակալների կողմից տապալված սահմանադրական կարգի շահառուներն են, այլ փայլուն, ազգանվեր հեղափոխականներ: Մեկ մեկ երբ մտածում եմ, թե սրանց վերջն ինչ ա լինելու, նույնիսկ մեղքս գալիս են, բայց դա շատ ակնթարթային է լինում…

Հ.Գ. միակ բանը, որ դուք ֆիզիկապես կարող եք 12-14 ժամ անել դա ֆեյքերով մարդկանց ստատուսների տակ քֆուրներ գրելն է։ Ուրիշ բանի ունակ չեք դուք: Հանգիստ նստեք տեղներդ մինչև ձեր հերթը գա»:

#դեբիլների_ապստամբություն #ամենա_արդար_բանը

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ