29 Մայիսի, Ուրբաթ, 2020
KFC

Ի՞նչ է կատարվում Արցախի հետ

1473425527-5026

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ն.Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ արցախյան հարցի շուրջ բանակցելու համար ինքը արցախցիներից մանդատ չի ստացել, դա Արցախի իշխանությունների մենաշնորհն է… Ինչո՞ւ վերելակում ու Դավոսում դրժեց իր խոսքը…

Ինչո՞ւ, նույնիսկ կառավարությունը չձևավորված, Մնացականյանը Մամեդյարովին հանդիպելու համար գործուղվեց Փարիզ … Շտապողն ու շտապեցնողն ո՞վ կամ ովքե՞ր էին… Ի՞նչ խնդիր էր ձևակերպված…

Ասում էին, թե այդ հանդիպումը պետք է նախապատրաստեր Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչը պետք է տեղի ունենար ամիսներ հետո… Ի՞նչը փոխվեց, ո՞վ փոխեց…

Փաշինյան-Ալիև` շուտափույթ, չնախատեսված և որևէ ձևով մինչ այժմ չպատճառաբանված հանդիպումը արդյոք կապ ունի՞ Երևանում Բոլթոնի արտահայտած տրամադրությունների և հրահանգ-առաջարկությունների հետ…

Ի՞նչու են այս հանդիպումից հետո ադրբեջանական կողմը, ԶԼՄ-ները ոգևորված և բովանդակային խոսում այդ հանդիպման ու սպասվող հնարավոր զարգացումների մասի` ի նպաստ Ադրբեջանի… Թափանցիկության մասին պատեհ ու անպատեհ բարձրաձայնող մեր իշխանությունների մոտ ինչո՞ւ է քար լռություն… Ինչո՞ւ է մեր հպարտ քաղաքացին զրկվել տեղեկացված լինելու իր սահմանադրական իրավունքից…

Եվ, վերջապես, ի՞նչու է լռում Արցախի ղեկավարությունը … Նախապես նա տեղյա՞կ էր այդ հանդիպման օրակարգին, տվե՞լ էր իր համաձայնությունը…

Հարցեր, որոնք տագնապ են հնչեցնում»…

 

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ