27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրիայում 300.000 հայեր դեռ ապրում են ռմբակոծությունների ներքո. նրանք մեր օգնության կարիքն ունեն

Շաբաթ օրը տեղի ունեցավ պատմական հանդիպում՝ դեմոկրատական միության կուսակցության նախագահ Մոհամեդ Սալեհ Մուսլիմի, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ Սիրիայի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ:

Ժողովի վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը որոշեց մեկնել Սիրիա:  Օրվա վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը հանդիպեց Սիրիայի Քրդերի Ազգային Խորհրդի նախագահ Աբդուլ Հակիմ Բաշարին, որպեսզի արտահայտի իր մտադրություններն ու մտահոգությունը:

Այս ամենից հետո պետք էր գնալ եւ տեղում սեփական աչքերով տեսնել ստեղծված իրավիճակը:

Սիրիայում լինելը հնարավորություն տվեց տեղում ապրել եւ զգալ քուրդ – հայ բնակչության անմոռանալի, եզակի փորձառությունը, որ ապրել են նրանք Հայոց ցեղասպանության ժամանակ:

“Մենք նույնն ենք, մենք նույն արյունն ունենք”

Այս տարածաշրջանի բնակիչների առավել մեծ մասը Հայոց ցեղասպանությունից փրկվածներն են: Այսօր քրդերն ու հայերը ասում են, որ նրանք հայամետ են եւ նշում են “Մենք նույնն ենք, ունենք նույն արյունը”:

Այս ընտանիքները դարձել են մահմեդական եւ չեն խոսում իրենց նախնիների լեզվով՝ պնդելով, որ իրենք հայկական ծագում ունեն:

Արմենակ Աբրահամյանը ընտանիքներին վստահեցրեց, որ Արեւմտյան Հայաստանի՝ ներառյալ Կիլիկյան Հայաստանի հաստատությունների կողմից տարածաշրջանում բնակվող եւ ոչ մի ժողովրդի նկատմամբ խտրականություն չի լինելու:

Շատերը ցանկանում են վերականգնել իրենց ծնողների հավատը, հայերեն սովորել: Նրանք հույս ունեն, որ հայ եւ քուրդ ժողովուրդները միասին կապրեն խաղաղության մեջ եւ եղբայրաբար: Բոլոր երիտասարդները զինված են, պատրաստ պաշտպանելու իրենց գյուղը, քաղաքը, իրենց բնակավայրը, ընտանիքները, ժողովուրդը:

Այսօրվա վիճակը նկատի առնելով, Պարոն Սալեհ Մուսլիմը եւ Պարոն Աբրահամյանը մտադրվեցին յուրաքանչյուր քաղաքում կազմակերպել Ժողովուրդների մասնակցության մի կառույց, որտեղ յուրաքանչյուր տարածքից կլինեն տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ (քրդեր, արաբներ, հայեր, ասորիներ եւ մյուսներ):

Քրդերը խոստացել են պաշտպանել, եւ աջակցել սիրիահայությանը, բայց

Պրն. Աբրահամյանը ցանկանում է, որ Սիրիայի հայերն էլ ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկեն:

Սիրիայում քրդական կազմակերպությունների առավել ազդեցիկ նախագահի՝ Պարոն Սալեհ Մուսլիմի հետ հանդիպման ընթացքում պարոն Արմենակ Աբրահամյանը նկատեց, որ այն քաղաքներում, որոնք վերահսկվում են քրդերի կողմից՝ բռնություններ չկան, սակայն Հալեպում, ուր կա մոտ 60.000-ից 80.000 հայ բնակչություն, ամեն օր բռնության ենթարկվելու վտանգ կա:

Այժմյան տվյալներով, քրդերը Հալեպում երկու շրջաններ են վերահսկում, որոնք մոտ են հայկական թաղամասերին եւ գտնվում են քաղաքի կենտրոնում:

(Հիշեցում. Ըստ 2011 թվականի վիճակագրության պաշտոնական տվյալների, Սիրիան ունի 22 մլն բնակիչ, 74% շիա մահմեդականներ, 16% սուննի մահմեդականներ, 15% քրդեր, 11% ալեւի, 3% դրուզ եւ 10%-ը քրիստոնյաններ՝ տարբեր եկեղեցիների: Հայերը ներկայացնում են մոտ 3%-ը, այսինքն՝ Սիրիայի բնակչության մոտ 300.000 ը հայեր են:

http://www.minorityrights.org/5266/syria/syria-overview.html

Այսօր քրդերը պատրաստ են աջակցելու հայկական թաղամասերի պաշտպանությանը Հալեպում, սակայն առանց մուտք գործելու այնտեղ: Մարդկանց եւ գույքի պաշտպանությունը կլինի հայերի կողմից, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի հովանու ներքո, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ համաձայնության դեպքում, կորոշվի իրադարձությունների զարգացման ընթացքին զուգահեռ:

Սիրիայի հայերի մեծամասնությունը տիրապետում է քրդերենին եւ արաբերենին, դա համեմատաբար հեշտացնում է նրանց շփումը ընդհանուր կառույցներում:

Ինչպես նաեւ պետք է նշել, որ 2012 թվականի օգոստոսի 9-ին հայերը ինքնակառավարման եւ ինքնապաշտպանության կառույցներին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել՝ պետության պաշտպանության բացակայության պաճառով, կառույցներ, որ ձեւավորվել են Կոբան քաղաքում:

Աշխարհով մեկ սփռված հայերի համար առաջնահերթություն է ծագել աջակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդին, որի առաքելությունն է հաշվի առնել եւ հիմնվել Սիրիայի հայ ժողովրդի կամքի եւ ներուժի վրա: ( http://www.western-armenia.eu/ )

Հորդանանը 700 միլիոն դոլլար է պահանջում հնարավոր 240.000 փախստականներ իր տարածքում ընդունելու համար,

միաժամանակ Սիրիայում 300.000 հայեր դեռ ապրում են ռմբակոծությունների ներքո:

http://www.lexpress.fr/actualite/monde/proche-orient/la-jordanie-reclame-700-millions-de-dollars-pour-accueillir-les-refugies-syriens_1155466.html

Սիրիայի հայերը հնարավորինս արագ մեր օգնության կարիքն ունեն տեղում՝

-դպրոցները պահպանելու համար,

-շտապ օգնության կենտրոններ ստեղծելու,

-Տրամադրել անհրաժեշտ սննդային աջակցություն,

http://www.liberation.fr/monde/2012/09/04/syrie-les-quartiers-rebelles-d-alep-souffrent-de-penurie-alimentaire_843800

-հոգեբանական օժանդակություն մատուցելու եւ փախստականների ժամանակավոր կացարաններ ապահովելու:

 ՄԱՍՆԱԿՑԵՆՔ, ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆԵՐԻՆ

ուղարկելով Ձեր օժանդակությունը հետեւյալ

CNA – BP 61

92224 BAGNEUX CEDEX – FRANCE հասցեով:

 http://www.western-armenia.eu/soutien.htm

Արեւմտյան Հայաստանի  Ազգային Խորհրդի Լրատվական բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ