27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Կռացիր ղեկավարության առջև, և քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:

 

Այս խոսքերի հեղինակը ոչ ՀՀԿ-ական է, ոչ էլ` նիկոլական, այլ Իտախոտելն է, մի խորաթափանց հին եգիպտական պաշտոնյա:

Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել:

Կոռուպցիան, ինչպիս հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambuilding-ի հիմնական և գուցե միակ հիմքն ու իմաստն է:

Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչև այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն՝ կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի: Այսինքն՝ այն դարձնել վերահսկելի, այլ ոչ թե տարերային, ինչպես հիմա է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ