24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Պարոն Մնացականյանը չպետք է պատրանք ունենա, որ կարող է բանակցություններից Երևան վերադառնալ Արցախի միջանկյալ ստատուսի և դրա դիմաց ազատագրյալ տարածքների հանձման մասին հերթական ցնորաբանությամբ

Chalabyan-mnacakanyan

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, շեշտելով երկու երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտությունը։

Մինչ այդ, անցած տարվա վերջին օրը տրված հարցազրույցում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը ընդհանուր գծերով ներկայացրեց բանակցային պրոցեսի տրամաբանությունը, շեշտելով, որ հայկական կողմի համար կարևոր է Արցախի անվտանգությունը և ստատուսը, սակայն խուսափելով նշել, թե ինչ նկատի ունի “ստատուս” հասկացության տակ, և մի քանի անգամ խուսափելով պատասխանել տարածքային զիջումների մասին հարցին։

Այս կապակցությամբ ես կուզեի մեկ անգամ ևս շեշտել հետևյալը՝ այսօրվա պայմաններում, երբ Ադրբեջանը դեռ զգալի կուտակած ռազմական գերակշռություն ունի Հայաստանի նկատմամբ, և պարբերաբար կարող է խաղարկել ռազմական շանտաժի գործոնը, և սեղանի վրա շարունակում են մնալ «լպրծուն» Մադրիդյան սկզբունքները, որոնք արդեն մի անգամ հանգեցրին պատերազմի վերսկսման, բանակցային ճանապարհով Արցախի հարցի հայանպաստ լուծման գալ տեսանելի հեռանկարում հնարավոր չի, և ոչ ոք այս ուղղությամբ կեղծ պատրանքներ չպետք է ունենա։

Բանակցային պրոցեսի միակ նպատակը հայկական կողմի համար պետք է լինի հարաբերական խաղաղության պահպանումը, և Մադրիդյան սկզբունքներից աստիճանական հրաժարումը՝ ի օգուտ համապարփակ լուծման, որն անվերապահ ճանաչում է Արցախի անջատումը Ադրբեջանից, և միավորումը Հայաստանին՝ որպես միակ կայուն և հարատև լուծում։

Արցախյան հարցի այդ հայանպաստ հանգուցալուծման մենք կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ նախորդ իշխանույթունների օրոք խախտված տնտեսական, ռազմական և դիվանագիտական հաշվեկշիռը վճռականորեն փոխվի հայկական կողմի օգտին, և Ադրբեջանը ստիպված լինի ընդունել Արցախյան պատերազմում իր կրած պարտությունը, և որևէ ռազմական ռեվանշի անհնարինությունը։ Այսօր դրա բոլոր բարենպաստ հնարավորությունները կան, և մեր ձեռքում է ժամանակը մեր օգտին աշխատացնելը։

Մինչ այդ, նախարարները կարող են թեկուզ ամիսը մեկ բանակցել, և հանդես գալ խաղաղասեր հայտարարություններով՝ վատ խաղաղությունը բոլոր դեպքերում ավելի լավ է, քան պատերազմը։ Սակայն պարոն Մնացականյանը երբևիցե չպետք է պատրանք ունենա, որ նա կարող է բանակցություններից Երևան վերադառնալ Արցախի միջանկյալ ստատուսի և դրա դիմաց ազատագրյալ տարածքների հանձման մասին հերթական ցնորաբանությամբ, և փորձի այն փաթաթել մեր ժողովրդի վզին՝ մենք դա արդեն վճռականորեն մերժել ենք 2016 թվականին, և կմերժենք նորից, իր բացահայտ ու թաքնված ջատագովների հետ միասին»։

 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ