26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նիստը մեկնարկեց, պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցողին

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը` օրակարգային մեկ հարցով` “ՀՀ ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ” նախագիծ ընդունելու  մասին: Հարցը ներկայացնում է հիմնական զեկուցող, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ որոշ դրույթների շուրջ եղել են սկզբունքային տարբեր մոտեցումներ: Հայտարարության նախագծի տեքստի ընթերցումից հետո պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցողին: ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես առաջարկեց տեքստից հանել այն դրույթը, որտեղ խոսվում է Հունգարիայի մեղավորության մասին Գուրգեն Մարգարյանի սպանության պահին այն իմաստով, որ ընդունող պետությունը չի ապահովել պատշաճ անվտանգություն:

Վահան Հովհաննիսյանը նաեւ հետաքրքրվեց, թե տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ արտահանձնումը գործարքի արդյունք է Ադրբեջանի եւ Հունգարիայի մասին եւ արդյո՞ք այդ մասին տեղյակ չի եղել մեր ԱԳՆ-ն եւ արդյո՞ք չէր կարելի այն կանխել:

Ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ պատգամավորի մատնանշած դրույթը ընդունվել է քննարկումների արդյունքում եւ դրանով վերաբերմունք է արտահայտվում, իսկ ինչ վերաբերվում է հարցին, թե անցած ութ տարիների ընթացքում ինչո՞ւ ՀՀ-ն այդ մասին չի նշել, Արտակ Զաքարյանն ասաց, որ նկատի ունենալով փաստը, որ Հունգարիայի դատարանն արդար վճիռ է կայացրել, նախկինում այդ մասին չի նշվել փաստաթղթերում:

Իսկ Հունգարիա-Ադրբեջան գործարքի մասին զեկուցողը նշեց, որ գործարքի եղելությունը կպարզվի ժամանակի ընթացքում:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ նակտեց, որ հայտաևրարության մեջ խոսք չկա ԼՂՀ անվտանգության երաշխավորն է, ինչպես նաեւ խոսվում է ՆԱՏՕ-ի դասընթացների մասին սակայն չի խոսվում նրան դիմելու մասին, նաեւ` խոսք չկա ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին:

Արծվիկ Մինասյանն առաջարկեց նաեւ հայտարարության մեջ դրույթ ներառել նաեւ համայն հայության միավորման եւ Սփյուռքին այս խնդրի արդարացի լուծման գաղափարի շուրջ միավորելուն վերաբերյալ:

Հայտարարության նախագծի տեքստն ավելի վաղ Henaran.am-ը հրապարակել էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ