27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նորից Շեւչենկոյի անվան դպրոցում

Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ ծնողներ նամակով դիմել են մեր խմբագրություն: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

Հարգելի Henaran.am

Դիմում ենք հույսով, որ կկարողանաք պարզել ողջ եղելությունը և օգնել մեզ:

Երևանի թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը ազատել է աշխատանքից դպրոցի փոխտնօրեն Աիդա Շահվերդյանին և նրա փոխարեն փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Անահիտ Թորոսյանին, ով 1 տարի էլ չկա ինչ եկել և աշխատում է դպրոցում: Փաստորեն սա նախօրոք պլանավորված քայլ էր տնօրենի կողմից չեզոքացնելու իր հակառակորդներին: Լուրեր են պտտվում, որ տնօրենը առաջիկայում պատրաստվում է աշխատանքից ազատել նաև փոխտնօրեն Լիանա Ավագյանին, անգլերեն լեզվի ուսուցչուհի Մարիետտա Հարությունյանին, ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանին, ռուսաց լեզվի ուսուցչուհի Հոռոմսիմա Մելիքյանին, կենսաբանության ուսուցչուհի Էլյա Դադալյանին և այլոց:

Այս վերջին դեպքից հետո ուսուցչական խորհուրդը և ծնողական խորհուրդը շատ դժգոհ է մնացել տնօրենից և բողոքել է՝ սպառնալով, դասադուլ հայտարարել և պաշտոնանկ անել տնօրենին: Շատ վատ մթնոլորտ է տիրում դպրոցում այս վերջին օրերին: Անհանգստությունը ու վախը պատել է բոլոր ուսուցիչներին: Նրանք չեն ուզում զրկվել աշխատանքից: Ահա այս պայմաններում են դպրոց հաճախում մեր երեխաները: Մենք չենք կարող սա հանդուրժել: Խնդրում ենք եկեք և լուսաբանեք այս ամենի մասին: Դրանով դուք մեզ շատ կօգնեք: Կանխավ շնորհակալություն:

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցիչներ և ծնողներ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ