27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախից բան չի խոսել Պուտինի հետ, բա ինչի՞ց է խոսել, եղանակի տեսությունի՞ց. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Այսօր երկու կարևոր մարտահրավեր կա՝ Արցախի հարց և անվտանգություն և Հայաստանի տնտեսության զարգացում, որն ուղղակիորեն կապված է գազի գնի հետ։ Եթե Մամեդյարովի և Ալիևի հայտարարությունների, սահմաններում լարվածության արդեն մեծանալու ֆոնի վրա Փաշինյանը գնացել է մեր դաշնակից երկրի նախագահի հետ հանդիպման, որը նաև համանախագահ երկրներից մեկն է, ու Արցախից բան չի խոսել, բա ինչի՞ց է խոսել, եղանակի տեսությունի՞ց, որ այսօր առաջին ձյունն է լինելու»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել, ասաց, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա, և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով:

«Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով։ Էլ խորհրդարանում ՀՀԿ-ն չկա, որ խանգարի, որ ասեք՝ դուք եք մեղավոր։ Եթե ինքը լիներ պատգամավոր, Նոր տարուց առաջ գնային Մոսկվա ու Հայաստանի համար կարևոր հարցերի մասին ոչինչ չխոսեին, ամբողջ օրը միտինգ կաներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նկատեց՝ նախկինում Փաշինյանն անընդհատ ասում էր, թե գազը թանկ է, հիմա վարչապետ է, ինչո՞ւ չի էժանացնում.

«Մարդիկ սպասում են, որ Փաշինյանը գազը էժանացնի, եթե նա գազը չէժանացրեց, ուրեմն՝ խաբեբայություն է արել, սուտ մեղադրել է նախկին իշխանություններին։ Հիշեք իր ելույթները։ Բա էդ թիվ 1 բորտը նստում ու հպարտ սելֆի էր անում, ասում էր՝ գնում եմ Մոսկվա. գնացիր, Նիկոլ ջան, ի՞նչ էղավ, որ գնացիր ու բան չբերեցիր, դատարկ գրպանով ո՞ւր ես եկել, ախպեր ջան, ոչ մի բան չես բերել։ Սուտ լուրեր էին տարածում, թե գազի գինը բարձրանալու է, որ չբարձրացնեն, ասեն՝ Փաշինյանի աշխատանքի արդյունքում գազը չթանկացավ։ Այդ Գյուլնազ տատիկի հեքիաթները ձեզ պահեք»,-նշեց ՀՀԿ անդամը։

Շարմազանովը հիշեցրեց՝ ընդդիմություն եղած ժամանակ Փաշինյանն առավոտից երեկո իրենց քննադատել է, թե վերջիններս 100 տոկոս տվել են «Գազպրոմին». «Հիմա դու եկել, ախպեր ջան, 8 ամիս է՝ իշխանություն ես։ Ժողովուրդ ջան, պահանջեք, թող Փաշինյանը գազի գինն իջեցնի, ոչ թե նույնը մնա»,-շեշտեց նա։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Էդուարդ Շարմազանովը հետևյալն ասաց. «Դու ասում էիր՝ կախարդական փայտիկ ունես, թռիչքային զարգացում է լինելու, գազի գնի նույնը մնալով՝ թռիքային զարգացում չի լինում, պետք է գինն իջեցնես։ Արցախի հարցում ավելի լավ լուծումներ բերե՞լ ես, քան մեր լուծումներն են եղել։ Բա էլ ինչո՞ւ ես գնացել այնտեղ, այդ լայվ մտնելու իմաստը ո՞րն էր, որ ասեիր՝ Պուտինին բարևե՞լ ես»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ