24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չավուշօղլուն կրկին պնդել է նախապայմանը Հայաստանի հետ հարաբերությունների համար

Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են առանց նախապայմանների բանակցությունների, սակայն մեր նախապայմանը հստակ է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվելո՞ւ են, թե՞ ոչ։ Չավուշօղլուն պատասխանել է. «Նոր իշխանությունները ասում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցությունների, բայց մեր նախապայմանը հստակ է։ Մի թե՞ մենք քայլ կանենք առանց Ադրբեջանի զգայունությունը հաշվի առնելու։  Պետք է համաժամանակյա քայլեր արվեն թե Ադրբեջանի հետ, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ խնդիրների լուծման համար։  Պետք է լուծել Ղարաբաղի հարցը, «բռնազավթված» հողերի հարցը»,–ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ