27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ են ծախսվում պետական միջոցները, եթե այդ գումարները ոչ թե պետական բյուջե են մուտքագրվելու, այլ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամ

Երեկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի արդյունքների յուրատեսակ հաշվետվություն ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ մանրամասնորեն ներկայացնելով այցի գաղափարը, նպատակները, ծախսերը և արդյունքները։

Իր գրառման մեջ, մասնավորապես անդրադառնալով այցի ծախսային մասին, Աննա Հակոբյանը նշում է. «Ծախսերը: Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի և մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից: Այսպիսով` հիմնադրամից ծախսվել է 3.613.034 ՀՀ դրամ, պետական միջոցներից` 2.516.000 ՀՀ դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից և բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6.130.000 ՀՀ դրամ»։

Կասկածի չենթարկելով այցի արդյունավետության ու անհրաժեշտության հիմնավորումների ճշմարտացիությանը, այնուամենայնիվ, տարակուսելի է, որ այցին մասնակցող Կառավարության արարողակարգի աշխատակիցների ծախսի համար վճարվում է հարկատուների միջոցներից գոյացած պետական բյուջեից։

Ըստ Աննա Հակոբյանի գրառման՝ «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620.73 ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ: Այդ դեպքում ինչո՞ւ են ծախսվում պետական միջոցները, եթե այդ գումարները ոչ թե պետական բյուջե են մուտքագրվելու, այլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի «Իմ քայլը» հիմնադրամին, որի հիմնադիրը Աննա Հակոբյանն է։ Ավելի արդարացի չէ՞ր լինի, որ հիմնադրամի համար բերվող գումարների համար ծախսվեին հիմնադրամի, այլ ոչ թե՝ առանց այն էլ աղքատիկ, կոպեկ-կոպեկ հազիվ գոյացող պետական բյուջեի սուղ միջոցները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ