26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Անգործությունը վնասակար է առողջությանը

arm133828384955 (1)

Ավստրալացի գիտնականները հայտնում են, որ անգործությունը բացասաբար է ազդում առողջության վրա:

Թագավորական, բժշկական քոլեջի պատվերով անցկացրած հետազոտության տվյալները վկայում են այն մասին, որ գործազուրկները ենթարկվում են սրտային, շնչառական հիվանդությունների և հոգեկան խանգարումների բարձր ռիսկի:

Գործազուրկ մարդիկ 40%-ով ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան արտադրությունում կամ որևէ ծառայությունում զբաղված մարդիկ:

Գիտնականների կարծիքով՝ հատկապես վտանգավոր է ավելի քան 6 ամիս չաշխատելը: Այս մասին հայտնում է MyJane պորտալը: Աշխատանքը բավարարում է մարդկանց շփման և ակտիվության պահանջմունքը: Աշխատող մարդիկ ավելի քիչ են ծխում և խմում: Աշխատանքի արդյունքում, մարդիկ ֆինանսական ավելի մեծ հնարավորություն են ունենում հոգ տանելու իրենց առողջության մասին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ