20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Արցախում թեկուզ մի սմ հողի կորուստը Նիկոլի ու իր թիմի համար ավելին է արժենալու, քան իշխանության կորուստը

maxresdefault (1)

«Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ «ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է քննարկվի հասարակության հետ, և հասարակությունն է լինելու որոշողը»: Հետո Փաշինյանը հայտարարեց, որ «Ալիևը կիրթ անձնավորության տպավորություն է թողել», հետո ասաց, որ «վերելակում «հրադադար» են պայմանավորվել»: Վերջերս Փաշինյանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «իշխանափոխությունից հետո իրենց կառավարությունը ԼՂ հակամարտության կարգավորման նոր տարբերակ է առաջարկել, և այն քննարկում են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի հետ»: Իսկ արդեն երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Հայաստանի հետ բացառիկ փոխըմբռնման են հասել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և արդեն հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկեն խաղաղ կարգավորումը»: 

Ուրեմն՝ վերոնշյալ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կատարել է հետևյալ քայլերը․  – Հրապարակային վիրավորել է Արցախի ղեկավարությանն ու մարտական գեներալներին, – Սասուն Միքայելյանի բերանով հայտարարել և հետո փոխարտգործնախարարի միջոցով հիմնավորել է, որ ««թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր նշանակություն ունի, քան Արցախյան հերոսամարտը», – Պաշտոնից հեռացրել է Լևոն Մնացականյանին և Օգանովսկուն, որոնք ադրբեջանցիների ահն ու սարսափն էին, – Իրեն խորհրդական է նշանակել Ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից մեկին,  – Ցանկանում է պաշտոնից հեռացնել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Իլհամն էլ իր «դաշնակցին» զուգահեռ կատարել է հետևյալ գործողությունները. – Արցախի հետ ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կառուցել է հարձակվողական նշանակության «աշտարակներ», – Նախիջևանի սահմանում կրճատել է միջդիրքային տարածությունը,  – Ողջունել է Փաշինյանի կողմից Արցախում կատարվող հակապետական գործողությունները, – «Վերջին տարիների ընթացքում բացառիկ փոխըմբռնման է եկել Հայաստանի հետ» ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

ՀԳ. Հիմա էս չոր փաստերը համադրեք ու երկու բան հիշեք`

1) Փաշինյանն ասում էր, որ ցանկացած կարգավորման տարբերակ պետք է «քննարկի» ժողովրդի հետ, բայց Մամեդյարովը գաղտնազերծեց իրականությունը,

2) Փաշինյանը բազմիցս ասել է, որ «մեզ մոտ փոխզիջման մասին խոսելուց առաջ հարցրեք Ադրբեջանին՝ ինքն ի՞նչ է պատրաստ զիջել, իսկ Ադրբեջանն այս պահին ոչինչ պատրաստ չէ զիջել»։ Դե հիմա հասկացեք, թե ինչ «փոխըմբռնման մասին է խոսում Մամեդյարովը: 

ՀԳ.2 Արցախում թեկուզ մի սմ հողի կորուստը Նիկոլի ու իր թիմի համար ավելին է արժենալու, քան իշխանության կորուստը: Վենդետա լինելու ա»։

 

Նարեկ Սամսոնյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ