19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդ զորքերը կտանեն այնտեղ, ուր պետք է. փորձագետը` Ադրբեջանի ԶՈւ-ի «վերադասավորման» մասին

1545211009-6055

Հայաստանի և նրա «դաշնակիցների» միջև հարաբերություններում առկա է, եթե չասենք ճգնաժամ, ապա` լուրջ չհասկացվածություն, քանի որ խոսում են տարբեր լեզուներով: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով` մեր ավանդական պատկերացումներն անվտանգության մասին մեր անվտանգության հետ ոչ մի կապ չունեն: Մյուս կողմից, ըստ Մեհրաբյանի, Ղարաբաղյան հակամարտության շուրջ լուրջ փոփոխություններ ենք տեսնում: «Աննախադեպ հանդարտ է դիմակայության գծում, բացի այդ` ուղիղ կապ կա` Երևան-Բաքու, որը ԵԱՀԿ հովանու ներքո է կազմակերպվում: Այս ամենին գումարած` մենք թևակոխել են ակտիվ բանակցային փուլ, և մի քանի փոփոխություններ էլ կան դիմակայության գծում»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հյուսիսարևելյան գծում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների փոխարինմանը սահմանապահ զորքերով` Մեհրաբյանը նշեց, որ սա նշանակում է` պաշտոնական Բաքվին ձեռնտու է խաղաղասիրական դիրքավորումն արցախյան գործընթացում, և այս փոխատեղումը նա կփորձի վաճառել որպես խաղաղասիրություն:

«Իրականում տեսնում ենք, որ այդ զորքերն ազատվում են այդ տեղում իրենց պարտականություններից, բայց կարող են գործի դրվել այլ տեղում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը դա հարկ կհամարի: Այդ իմաստով, կարծում եմ, միանգամայն ադեկվատ էր ՀՀ պաշտպանության փոխնախարարի հայտարարությունը, որ դա ամենևին էլ մեզ առիթ չի տալիս մեր զգոնությունը թուլացնելու»,- ասաց քաղաքագետը:

Հարցին, թե կարծիքներ կան, որ Ադրբեջանն այդ տարածքից հանած իր ԶՈւ-ն, ամենայն հավանականությամբ, տեղափոխելու է Արցախի սահման` այնտեղ ամրապնդելով իր դիրքերը, և արդյո՞ք Մեհրաբյանը տեսնում է նման միտում, նա պատասխանեց, որ, այո, հենց նման միտում էլ տեսնում է: «Ի վերջո, սահմանապահ զորքերը հարձակման համար չեն: Բացի այդ` եթե մի ամբողջ բանակային կորպուս այդտեղից հանվում է, հետո այդ զորքերն ո՞ւր պետք է տանեն: Այնտեղ, ուր պետք է»,- նշեց վերլուծաբանը:

Ըստ նրա` Արցախի տարածքները միշտ եղել են ու մնում են վտանգված, և այդ վտանգի չեզոքացման միակ գրավականն Արցախի պաշտպանության բանակն ու հայ զինվորն են: Մեհրաբյանի խոսքով` բոլորս էլ տեսնում ենք, որ այդ առումով որևէ երաշխիք չկա:

Մեհրաբյանը նշեց, որ, առանց Ղարաբաղի, Ղարաբաղյան հիմնահարցի ցանկացած լուծում չի համարվի լուծում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ