19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել` Մամեդյարովը ինչ փոխըմբռնման մասին է խոսել. Դ. Բաբայան

2412909741545207191

Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել, թե Արցախի հարցում ինչ փոխըմռնման են եկել Հայաստանն ու Ադրբեջանը արտագործնախարների հանդիպման ժամանակ. Tert.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ճիշտ համարեց համապատասխան կառույցների խոսքին սպասելը:

«Պաշտոնական Ստեփանակերտը իհարկե միշտ էլ ողջունել է ցանկացած հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ներկայցուցիչների, որովհետև այն դիտարկում ենք որպես խաղաղ գործընթացի շարունակականությունը ապահովող երևույթ, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավարում: Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը,ապա մենք ուզում ենք հուսալ, որ Արբեջանը արդեն իսկ հասկացել է, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա և 2-րդ` հասկանում է, որ այլընտրանք չկա ԱՀ-ի ճանաչմանը և 3-րդ նա հասկանում է, որ այլընտրանք չկա պաշտոնական Ստեփանակերտի բանկացային գործընթացի մասնակցության վերաբերյալ, այսինքն բանակցությունների լիարժեք ձևաչափի վերկանգմանը: Եթե փոխըմռնումը այս տեսանկյունից է, բնական է, կարելի մտածել, որ փոփոխություն է տեղի ունենում Ադրբեջանի մոտեցումների մեջ `չնայած սա իդեալական պատկեր է: Կապրենք, կտեսնենք»,-շեշտեց նա:

Կայքը գրում է, որ Դավիթ Բաբայանն ասաց, որ հստակ տեղկատվություն, թե ինչ փոխըմռնման մասին է խոսքը, կարող է տալ համապատասխան կառույցը, ինքը թվարկեց այն տարբերակաները, որոնք ընդունելի են, ցանկալի են Արցախի համար:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ