19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհի յուրաքանչյուր երրորդ մեծահասակն ունի արյան բարձր ճնշում

Յուրաքանչյուր երրորդ մեծահասակ մարդ աշխարհում ունի բարձր արյան ճնշում, որը հանդիսանում է ինսուլտից և սրտի հիվանդություններից մահվան պատճառ: Ամեն 10-րդ մեծահասակը տառապում է շաքարախտից: Կես միլիարդ մարդ, այսինքն, երկրի բնակչության 12 %-ը տառապում է ճարպակալումից: Նման տվյալներ կան Համաշխարհային առողջապահության կազմակերպության զեկույցի մեջ:

Այդ զեկույցում նոր տվյալներ են ներկայացված այն իրավիճակների վերաբերյալ, որոնք բերում են սրտային և այլ խրոնիկ հիվանդությունների աճի` հատկապես այն երկրներում, որտեղ ցածր կամ միջին եկամուտ է:

Որոշ աֆրիկյան երկրներում բարձր ճնշումը նկատվում է բնակչության կեսի մոտ: Բարձր եկամուտով երկրներում մատչելի բուժումն իր արդյունքը տվեց. մահացությունների դեպքերը, կապված այս հիվանդության հետ, նվազեցին:

Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ այսօր առողջապահության կարևոր խնդիր է համարվում ճարպակալությունը։ Այս հարցը հրատապ է հատկապես ամերիկյան տարածաշրջանի համար: Կանայք ավելի շատ են տառապում ճարպակալությունից, քան տղամարդիկ, հետևաբար նրանք ավելի մեծ վտանգի առաջ են կանգնած, քան տղամարդիկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ