24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելը Հայաստանի համար վտանգավոր է. փորձագետ /տեսանյութ/

Աստանայում Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել նրան՝  որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

«Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և համաժողովների: Մենք ձեզ կաջակցենք»,- ասել է  Ղազախստանի նախագահը:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը համոզված է՝ Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելը Հայաստանի համար, մեղմ ասած, դրական փաստ չէ: 

«Զասն ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: Նա ադրբեջանամետ գործիչ է, ընկերական կապեր ունի Իլհամ Ալիևի հետ: Ավելին` այն մարդն է, որի միջնորդությամբ, ավելի ճիշտ՝ նախաձեռնությամբ է տեղի ունեցել  Ադրբեջանին բելառուսական  «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի վաճառքի գործարքը: Մինչ գործարքի կնքումը, նա 4 օր եղել է Բաքվում: Բելառուսի նախագահը չի ցանկացել վաճառել իրենց այդ մահացու զինատեսակը որևէ երկրի, սակայն Ստանիսլավ Զասը մեծ հեղինակություն ունի Լուկաշենկոյի մոտ և կարողացել է համոզել նրան: Նման մարդու՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը վտանգավոր է Հայաստանի համար կամ առնվազն որևէ լավ բանի չի հանգեցնի»,- ասաց ռազմական փորձագետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ