28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղադրանքը չեմ ընդունում. Արմեն Գևորգյան /տեսանյութ/

«Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։

Հարցին՝ պատահական համարո՞ւմ է, որ հեղափոխությունից հետո իրեն մեղադրանք առաջադրվեց, նա այսպես պատասխանեց. «Եկեք՝ ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք»։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննում է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Տեսանյութը՝ «Այսօր»-ի

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ