27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օսկանյանին Վճռաբեկում մերժեցին, կդիմի Վերաքննիչ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:

Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանում վիճարկում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու որոշումը:

Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է բողոքի անհիմն լինելու հանգամանքով: “ՀՀ վերաքննիչ դատարանը չի պատասխանել մեր ներկայացրած փաստարկներին: Հետևաբար, նույն բաովանդակությամբ բողոք ներկայացվելու է նաև ՀՀ վճռաբեկ դատարան”,- ասել է Տիգրան Աթանեսյանը: Տեղեկացնում են Վ. Օսկանյանի գրասենյակից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ