20 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Ինչ է հազը և ինչպես ազատվել դրանից բնական միջոցների օգնությամբ

2.thumb

Հազը շնչառական օրգանների հիվանդությունների մասին վկայող հիմնական ու ամենահաճախ հանդիպող ախտանշաններից մեկն է:

Հազի պատճառ կարող է դառնալ շնչառական ուղիների (կոկորդ, ըմպան, շնչափող, բրոնխներ) և պլևրայի լորձաթաղանթում եղած զգայուն վերջավորությունների գրգռումը: Ավելի հազվադեպ կարող է նկատվել ռեֆլեքսային հազ, որի դեպքում գրգռման աղբյուրը գտնվում է շնչառական ուղիներից դուրս: Երբեմն էլ հազն առաջանում է անհանգստության կամ հուզական լարվածության դեպքում:

 

Հազը կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների դեպքում, որոնք կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ ժամանակին չբուժելու դեպքում, ուստի այս ախտանշանը երբեք չի կարելի անտեսել կամ անուշադրության մատնել:

 

Սա բավական տհաճ խնդիր է, որից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Հաճախ հազը բուժելու համար մարդիկ տարբեր դեղամիջոցներ են ընդունում, մինչդեռ քչերը գիտեն, որ կան բնական բուժիչ միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս, քանի որ չեն պարունակում կողմնակի քիմիական տարրեր:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2 բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ հաղթահարել հազը:

 

1.      1:1 հարաբերակցությամբ խառնել խնկածաղկի (душица) խոտն ու տուղտի (алтей) արմատը, այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր և մեկ ժամ թրմել: Ստացված թուրմը հարկավոր է քամել և խմել օրական երկու անգամ՝ կես բաժակ:

 

2.      1 ճաշի գդալ եզան լեզվի տերևներին ավելացնե մի բաժակ եռման ջուր, մեկ ժամ թերմոսում թրմել, այնուհետև քամել, բաժանել երկու մասի և խմել երկու անգամից:

 

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ