27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Այն, որ մասնակցության տոկոսը շատ ավելի ցածր է, քան ենթադրվում է, դա պետք է մտահոգի բոլորին. Դավիթ Հարությունյան

davit-harutyunyan

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր թվին, որը պայմանավորում են ընտրակաշառքի բացակայությամբ եւ ազնիվ ընտրությունների անցկացմամբ, ասել է, թե սա բացարձակապես այլ երեւույթի հետեւանք է. «Բանն այն է, որ արտահերթ ընտրությունները, որոնք ես կանվանեի հապճեպ ընտրություններ, անակնկալի բերեցին ոչ միայն քաղաքական ուժերին, այլեւ հանրությանը։ Եվ մասնակցության ցածր տոկոսը պայմանավորված է, առաջին հերթին, հենց դրանով։ Ընտրությունները հապճեպ էին, երկիրը պատրաստ չէր դրան, կուսակցությունները եւ հանրությունը նույնպես պատրաստ չէին։ Այն, որ մասնակցության տոկոսը շատ ավելի ցածր է, քան ենթադրվում է, դա պետք է մտահոգի  բոլորին»։

Քվեարկության օրը, ըստ Հարությունյանի, իր որակով ոչ ավել էր, ոչ պակաս քան 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները։

«Եթե պարոն Փաշինյանը համարում է, որ 2017թ. մեր խորհրդարանական ընտրությունները զուգորդվել են ԶԼՄ-ների իրավունքնրի սահմանափակմամբ, ապա արժե գոնե մեկ օրինակ նշի։ Այն ընտրական մեխանիզմը, որը ընդունված է եղել մեզանում 2016 թվականին եւ գործում է առ այսօր թույլ է տալիս վերհանել ցանկացած ընտրախախտում, որը տեղի է ունենում ընտրատեղամասում»,- ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է նախընտարական շրջանին, ապա, Հարությունյանի կարծիքով, յուրաքանչյուր նախընտրական շրջան ունեցել է իր թերությունները. «2017թ. նախընտրական շրջանն ունեցել է իր թերությունները, 2018թ.՝ իրենը ,եւ թերեւս կդժվարանամ ասել, թե որն է ավելի ծանր։ 2018թ. մենք սկսեցինք այն աստիճան բեւեռացնել մեր հասարակությանը, ինչը անթույլատրելի է մի երկրի համար, որը գտնվում է այնպիսի անվտանգային վիճակում, ինչպիսին Հայաստանն է»։

Պատասխանելով հարցին, թե անկախ արդյունքներից՝ ՀՀԿ-ն մտադի՞ր է մնալ ընդդիմություն, թե՝ ոչ, Հարությունյանն ասել է. «Կուսակցությունները չպետք է լինեն պատեհապաշտ, նրանք չպետք է հետեւեն ժամանակակից տրենդերին, եթե ունեն իրենց տեսլականը եւ գաղափարախոսությունը։ Այլ բան է, որ կուսակցությունները կարող են ունենալ գաղափարախոսություններ եւ, հատկապես, իշխանական կուսակցությունները կարող են ունենալ թերություններ, դա ոչ դրական, բայց օբյեկտիվ երեւույթ է։ Եթե իշխանական կուսակցությունները չունենային թերություններ, ապա նրանք երբեւէ չէին փոխվի եւ հաջողակ կուսակցությունները կլինեին ընդմիշտ իշխանության մեջ։

Լինելով ընդդիմադիր կուսակցություն, եւ վստահ եմ, որ վերջին ամիսներին Հանրապետականը եղել է ընդդիմադիր կուսակցություն, եւ դրանով ցույց է տվել, որ նա ունի հստակ տեսլական, որը մի կողմից խարսխված է գիտելիքների ու փորձի վրա, մյուս կողմից կողմի՝ այն մտահոգությունների, որոնք հիմա ունենք։ Քանի որ նպատակը ընդդիմութուն դառնալը չէ, այլ ձգտում ներկայացնելու քաղաքական դիրքորոշումը, մտահոգությունները, այլ կարծիք, որպեսզի երկիրը զարգանա։ Անկախ որեւէ արդյունքից, նմանատիպ դիրքորոշումները չեն կարող փոխվել։ Կուսակցությունը կարող է մաքրվել՝ դառնալով ընդդիմադիր, կարող է ձերբազատվել այն բացասականից, որը նա կուտակում էր, լինելով իշխանական կուսակություն»։

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ