25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ, 1996թ-ից հետո, ընտրություններին չեմ մասնակցում։

Երկակի զգացում է, մի կողմից համոզված ես որոշմանդ ճշմարտացիության մեջ, մյուս կողմից՝ կանչում է քաղաքացիական պարտքը։

Զրկված լինելով ընտրությունը կատարել գաղափարի հիմքով, միշտ ձայնս տվել եմ ընդդիմությանը՝ իշխանության համար հակակշիռ ձևավորելու գաղափարական ձգտումով։

Սակայն այս ընտրություններում չէի կարող քվեարկել ընդդիմության օգտին 2 պատճառով.

1. Չգիտեմ՝ ում կարելի է համարել ընդդիմություն (քարոզարշավին Փաշինյանն ավելի նման էր ընդդիմության) և՝

2. Չէի կարող քվեարկել իրեն միակ ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ին։

Իսկ «բոլորին դեմ» քվեարկելու հնարավորություն չունեմ՝ օրենսդրության անկատարության պատճառով։

Եվ վերջապես, այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ։

Սա, իմ գնահատմամբ, մայիսի 8-ից հետո հաստատված իրողությունների իրավական հաստատման նպատակով կազմակերպած միջոցառում է, ինչին ես մասնակից լինել չեմ կարող»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ