09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բոլորի համար ուզում եմ ազատ, արդար և համերաշխ Հայաստան. Սուրեն Սահակյան /տեսանյութ/

6/17 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը:

«Քվեարկեցի հանուն հեղափոխական Հայաստանի: Իմ, երեխայիս ու բոլորի համար ուզում եմ ազատ, արդար և համերաշխ Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սահակյանը:

Հարցին՝ եթե չհայտնվեք խորհրդարանում, ի՞նչ եք անելու, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Մենք շատ գործեր ունենք անելու: «Քաղաքացու որոշումը» 26 օր է, ինչ կա, սա շատ քիչ է կուսակցության համար»:

Նա նշեց, որ ընտրությունների արդար անցկացվելու դեպքում ցանկացած արդյունք բավարար կլինի իր համար:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին՝  Սուրեն Սահակյանը նշեց, որ իրենց ներկայացուցիչներն ընտրատեղամասներում դեռևս խախտումներ չեն արձանագրել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ