27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը  չի լուծվել:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ լուծվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ