19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ ասում ես, որ մամուլը գրում է հակապետական բաներ, ինքդ, լինելով թերթի խմբագիր, որ 27 տարի գրել է հակապետական բաներ, դու սպանում ես ազատ մամուլը

Երբ քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ և սպառնում նրան ԱԱԾ-ով, սպանում ես և՛ անվտանգության համակարգը, և՛ քո հակառակորդի քաղաքական թիմը: Այս մասին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

«Երբ դու քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ, շրջապատված լինելով մարդկանցով, ովքեր տասնամյակներով սնվել են բոլոր հնարավոր արտասահմանյան հիմնադրամներից և կառույցներից և սպառնում ես նրանց ԱԱԾ-ով, դու սպանում ես անվտանգության համակարգը, որտեղ ծառայում են հայրենասեր սպաներ և սպանում ես քո հակառակորդի քաղաքական թիմը, որտեղ կարող են լինել մարդիկ, ովքեր այդքան ամուր չլինեն, ինչպես, օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը հանդիպմանը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատարանները պետք է հեղափոխության ենթարկել:

«Սովորաբար պոպուլիզմը ի հայտ է գալիս ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է լինում բազմաթիվ երկրներում, որտեղ կարծես թե անհնար է դա պատկերացնել, բայց ժողովրդավարությունը աչքիդ առջև վախճանվում է: Սովորաբար ուժը գալիս է իշխանության՝ ամրապնդվելով, ձևավորելով խորհրդարանական մեծամասնություն և հաջորդ քայլը դատավորները յուրայիններով լցնելու ճանապարհով: Երբ ասում ես, իհարկե, գոյություն ունի անմեղության կանխավարկած, բայց այդ բայցով դու սպանում ես անմեղության կանխավարկածը:

Այն պահին, երբ ասում ես, որ մամուլը գրում է հակապետական բաներ, ինքդ, լինելով թերթի խմբագիր, որ 27 տարի գրել է հակապետական բաներ, դու սպանում ես ազատ մամուլը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ