26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պաստառները փակցնելու համար սահմանված տեղերը նեղ են, բոլորը չեն կարողանում օգտվել այդ տարածքից

«Պաստառները փակցնելու համար սահմանված տեղերը նեղ են, բոլորը չեն կարողանում օգտվել այդ տարածքից: Ես ստիպված իմ պաստառը փակցրել եմ ՀՅԴ-ական թեկնածուի պաստառի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհեց «Մենք» դաշինքի ցուցակում ընդգրկված Թեհմինա Վարդանյանը:

Ինչ վերաբերում է իրենց դաշինքի կողմից ներկայացված ծրագրին, ապա նա նշեց.

«Մենք տնտեսական ծրագրում մի քանի կետեր ունենք, օրինակ՝ աշխատատեղերի հետ կապված: 10 և ավելի միլիոն դոլար ներդրում անելու դեպքում  և 100 աշխատատեղ ստեղծելու պարագայում ներդրողը  գրեթե ազատվում է շահութահարկից՝ 5 տարի:

Ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում, մեր հաշվարկներով՝ կարող ենք բարձրացնել և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ կենսաթոշակը՝ շուրջ 25 տոկոսով»:

Նրա հետ չհամաձանեց  «Ազգային առաջընթացի» մամուլի քարտուղար Հայկ Գրիգորյանը.

«Կարծում ենք՝ առաջինը կարևոր է բանկային ոլորտի բարեփոխումը, պետք է վաշխառուական տոկոսները վերանան, նվազեն: Իսկ  «Մենք»-ի առաջարկած 10 և ավելի միլիոն դոլար ներդրումը մեզ համար անընդունելի է, ավելի  կարևորում ենք մանր ու միջին բիզնեսի ձևավորումը: Հարկերից ազատելը 3-5 տարով պետք է լինի մինչև 10 միլիոն դոլարի ներդրողների դեպքում, որովհետև դրանից շատ ներդրումն  արդեն փոքր բիզնես չէ»:

ՀՀԿ նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանն էլ տեղեկացրեց, որ այսօր գնալու է Ոստիկանություն, որպեսզի պարզեն, թե ովքե՞ր են իրեն հետևողականորեն  վիրավորող, սպառնացող մարդիկ, ապա առաջարկեց մանր ու միջին բիզնեսից խոսելու փոխարեն՝ ավելի կարևոր թեմայի անդրադառնալ, որը կարևոր է երկրի զարգացման համար:

Նրա խոսքով՝ դա խոսքի ազատությունն է, կարծիք արտահայտելու, մարդու իրավունքներն են, որոնք այսօր ոտնահարվում են ու կրում են կազմակերպված բնույթ:

«Սա շատ նախադեպ է ստեղծում մեր երկրի համար, որովհետև վաղը այլ կուսակցությունների հանդեպ էլ է նման բան արվելու: Եթե մարդը վարչապետի քաղաքականությունը չի կիսում, հեղափոխական չէ, ուրեմն նրան կարելի է վերացնե՞լ քաղաքական դաշտից: Մենք պայքարելու ենք սրա դեմ»,- նկատեց Վահան Բաբայանը՝ հավելելով, որ, իրոք, մտահոգ մարդիկ ընտրելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ ՀՀԿ-ի կազմն ունի փորձ և բավական գիտելիքներ՝ խորհրդարանում ներկայացվելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ