19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճարպակալումը կապված է ուղեղում նյարդային նոր բջիջների առաջացման հետ

Հարվարդի բժշկական դպրոցի և Ջոն Հոփկինսի համալսարանի էնդոկրինոլոգները պարզել են, որ ճարպակալումը կապված է ուղեղում նյարդային նոր բջիջների առաջացման հետ:

Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ուղեղն է կարգավորում մարսելու գործընթացը: Վերահսկելով ուղեղում նոր բջիջների առաջացումը` հնարավոր է կարգավորել ախորժակը: Մկների վրա կատարված հետազոտությամբ մասնագետներն ապացուցել են, որ ճարպոտ սնունդը նպաստում է ուղեղում նյարդային բջիջների քանակի ավելացմանը:

Բարձր կալորիականությամբ սնունդ ընդունած մկների ուղեղում նկատվել է նյարդային բջիջների 4 անգամ ավելի աճ, քան նորմալ կալորիականությամբ սնունդ ընդունած մկների ուղեղում: Ի դեպ, հետազոտության արդյունքները երկար սպասեցնել չեն տվել: Փոփոխությունները տեղի են ունեցել մի քանի շաբաթում: Մասնագետները կարծում են, որ նույնը տեղի է ունենում նաև մարդկային օրգանիզմում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ