27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին. Ժամանակ

ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատ­ճառաբանվելու է նրա արձա­կուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճա­կով: 

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չու­նի անելու, նա պետք է շարու­նակի պնդել, որ Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակելու իրավունքից, որը Հայաստանին է տրված մինչև 2020թ. մայիսը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ