27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սորոսն էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք. Նիկոլ Փաշինյան

2018-ի հունվարին ում ասեիր, որ ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն է լինելու, կասեին՝ «լավ չե՞ս, ընգեր», Եղվարդում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Բայց քայլ, քայլ, քայլ մենք հասկացանք, որ դա այնքան պարզ գործողություն է, արեցինք այնպիս հեշտությամբ, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել՝ էս ոնց տեղի ունեցավ: Հյուսիսը կասկածում է արևմուտքին, արևմուտքում կասկածում է արևելքին, արևելքում կասկածում են հարավին, հարավում կասկածում են հյուսիսին, որովհետև տեղի ունեցածն այնքան անհասկանալի է բոլորի համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր, ես ինչ մութ ուժեր են: Այսօր տեղեր կան գրում են՝ սա Սորոսի հերթական կազմակերպած հեղափոխությունն էր: Տո՛ Սորոսը էնքան հացուպանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Ասել եմ ու բոլոր տեղերում ասում եմ՝ մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր, մենք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ որևէ օտար ուժ մտնի ու Հայաստանում հարց որոշի», – ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ թեև անընդհատ փորձ է արվում ապացուցել, որ հայ ժողովուրդը փոքրաթիվ ու հուսահատ ժողովուրդ է, բայց հրապարակում իրենք ապացուցեին, որ եթե անգամ փոքրաթիվ են, ապա հզոր ժողովուրդ են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ