27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աննան տվեց-անցավ Ռիտային. բարձրաշխարհիկ շքեղ «տժժոցներ». Իրատես

Ասում են, թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը եւս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։

Փաշինյանը նույնպես սիրում է մասնակցել «հանդեսների», Սերժ Սարգսյանի նման պարել. նոյեմբերի 14-ին՝ Տերյան 91 հասցեում գործող երեւանյան աներեւակայելի թանկ ռեստորաններից մեկում՝ «Մոնարխում», տոնվել է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամիկի 20-ամյակը. փակվել է Տերյան փողոցը, փակվել է «Մոնարխ» ռեստորանային համալիրը, բարձրաստիճաններն անչափ շքեղ պայմաններում «տժժացել» են՝ աշխարհիկ «կայֆերի» բոլոր հանգերով, իրենց ավանդական «հո-հուն» արել։

Շքեղ խնջույքին ներկա են եղել Նիկոլի ազգուտակը, ընկերները: Փաշինյանի հայտարարագրում, թերեւս, այս «դեպքը» եւս կարձանագրվի։ Ներկաները «հուժկու» քծնել են Նիկոլին, բայց է՛լ ավելի՝ տիկին Աննային. «Աննան տվեց-անցավ Ռիտային. բոլոր քեֆերին մտնում է պարահրապարակ ու էլ դուրս չի գալիս՝ 5-6 ժամ անընդմեջ պարում է. մարդիկ, որ հարց են ուզում լուծել, միայն Աննային են դիմում»,- ասաց նրանց հետ «տժժացածներից» մեկը:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ