27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել՝ մարտական գործողությունների մասնակից. ՊՆ փոխնախարարի պաշտոնակատար

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում հաստատելու կարգը։ Ըստ որոշման՝ Երևան քաղաքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին հատկացվելու է 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ։ Այլ քաղաքներում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ։ Այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը։

Որոշումը տարածվելու է Պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց, Պաշտպանության նախարարության համակարգում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա:

Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ զգալիորեն ավելացվել են հատկացվող միջոցները՝ գրեթե 1.3-ի չափով։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար է հատկացվելու այդ ծախսի համար մեկ տարվա կտրվածքով։ Ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատարն ասաց,  նախկինում ծախսվել է 2 միլիարդ 307 միլիոն 42 հազար դրամ, նախատեսվում է 915 միլիոն 810 հազար դրամով ավելացում, ընդհանուր գումարը՝ 3 միլիարդ 222 միլիոն 852 հազար։

«Հնարավո՞ր չէ՝ այդ գումարը դառնա՝ որպես հիպոթեքային վարկի սպասարկման գումար»,- հարցրեց Փաշինյանը։ Բալայանը պատասխանեց, որ այդ հարցն իրենց մոտ ևս քննարկվել է։

Փաշինյանը հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք մեխանիզմ, որ միգուցե ինչ-որ գումար հավելելով՝ զինծառայողները բնակարանը գնեն, և կառավարությունն այս գումարով օգնի, որ վարկը փակեն։

Գաբրիել Բալայանն ասաց, որ հետազոտություն են արել և պարզել, որ երիտասարդ սպաները ցանկանում են հիպոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն ավելի երկարատև ծառայություն անցնող սպաները «ցանկություն չունեն վարկի տակ մնալու»։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկել այդ հարցը ԿԲ-ի հետ համատեղ և հասկանալ հնարավոր մեխանիզմները։

Փաշինյանը նաև նշեց, որ հանդիպել է ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։ Գաբրիել Բալայանն ասաց, որ նախկինում վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն էր այդ հարցով զբաղվում, նախարարությունում հանդիպում է եղել այդ հարցով. «Այդ ժամանակ շրջանառության մեջ էր դրված կառավարության որոշման նախագիծը, որը նոյեմբերի 8-ին ընդունվեց, այդ որոշմամբ սահմանում ենք զինգրքույկի լրացման ձևն ու կարգը։ Գործող ձևի մեջ կա նման բաժին՝ մարտական գործողություններին մասնակցել է ինքնապաշտպանական ուժերի կազմում, ինչպես գիտեք, ինքնապաշտպանական ուժերը գործում էին մինչ կանոնավոր բանակի ստեղծումը։ Որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին ջնջվեցին, էլի բողոքի ակցիաներ եղան, հիմա որ կարգը սահմանվել է, նախարարին վերապահվել է իրավասություն՝ կարգը և ձևը սահմանելը լրացնելը»։

Բալայանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել՝ մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Բալայանը չգաղտնազերծեց այլ տեղեկություններ, միայն նշեց, որ վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը, ինչին ի պատասխան՝ Բալայանը հետևյալն ասաց. «Մարտերին բռնվել, սակայն չեմ կարող ավելին ասել»։

Բալայանի խոսքով՝ մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտերին մասնակցած նախկին զինծայառողները սոցիալական որոշ երաշխիքներ են ստանում, օրինակ՝ ուսման վարձի 30% զեղչ, իսկ մարտական գործողություններին մասնակցությունն ավելի լայն սոցիալական երաշխիքներ է տալիս։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն արձագանքեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է, նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ մինչ հաջոդ ամսվա հինգը կլինեն նոր զինգրքույկները, որում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ