26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զինծառայողների տան վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ կձեւակերպվի

Կառավարությունն  այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացնելով հարցը նշեց, որ ավելացվել են նաեւ փոխհատուցման չափերը: Վերջինիս հավաստմամբ  ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է այդ գումարները: Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 մլրդ 207 մլն դրամ, նախատեսվում է 915 մլն դրամի ավելացում եւ ընդհանուր գումարը հասնելու է 3 մլրդ 222 մլն դրամի:

Նշենք, որ ըստ այս նախագծի, զինծառայողին վարձակալության համար կհատկացվի ոչ ավելի քան, Երեւանում՝ մինչեւ 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ, այլ քաղաքներում՝ մինչեւ 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ մինչեւ 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե չկա՞ մեխանիզմ, որ ոչ թե տան վարձի գումարը տրամադրվի,  այլ հիփոթեքային վարկ ձեւակերպվի եւ այդ գումարն ուղղվի վարկը փակելուն:

Փաշինյանը հանձնարարեց հարցը քննարկել ԿԲ-ի հետ. «Ինչո՞ւ ենք այդքան գումարը ծախսում, հետո մարդն իր ծառայությունն ավարտեց, ասում ենք, դե լավ, գնա, քեզ բնակարան չենք տալիս: Կարող է մարդն ասի՝ ինձ տայիք գումար, ես ծառայության այդ փողը չեմ ուզում, այսինքն քաղաքում բնակարան եմ գնում, որ ծառայությունից հետո գնամ այնտեղ ապրեմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ