22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Տեղեկացված եղեք, եթե որոշեք երեխաների հետ գնալ կինոդիտման

46405201_10218432601785148_7386835783337902080_n

Նոյեմբերի 17-ին ներկա էի եվրոպական ֆիլմերի փառատոնի բացմանը և Քոլեթ (Colette) ֆիլմի կինոդիտմանը․․․

Հրաշալի նախաձեռնություն է․․․ ՍԱԿԱՅՆ, առաջին իսկ օրը ցուցադրված ֆիլմը ֆրանսիացի (ինչպես պարզվեց լեսբուհի) գրողի կենսագրական ֆիլմ էր, որը բնավ 14-17 տարեկանների համար չէր, այնինչ ծրագրի թերթիկում նշված է 14+․․․

Տեղեկացված եղեք, եթե որոշեք երեխաների հետ գնալ կինոդիտման։ Չի բացառվում, որ մնացած ֆիլմերը ևս այսպիսի անակնկալներ ունենան։ Հաշվի առեք, որ մուտքն ազատ է։

Այս հարցի կապակցությամբ իմ դիտողությանն ի պատասխան պարոն Սվիտալսկին հարցրեց՝ ի՞նչ է դուք չեք ուզու՞մ ԵՄ ասոցոցում։ Այսինքն, լբգտ քարոզը և իրենց հատուկ իրավունքներով ապահովումը ԵՄ պահանջ է։

Իմ հարցին թե ի՞նչ սկզբունքներից ելնելով եք նշել 14+, կազմակերպիչներից մեկն ասաց, որ օրիգինալ ֆիլմի նշումն է դա։ Իմ դիտողությանը, որ ըստ “Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի” նրանց համար նախատեսված ֆիլմերը չպետք է պարունակեն սեռական բնույթի տեսարաններ, միասեռական հարաբերությունների քարոզ՝ Սվիտալսկուն ուղեկցող մի կին ասաց ի՞նչ է դուք ուզում եք, որ դեռահասների շրջանում հղիությունները շատանա՞ն , կազմակերպիչներից մեկն ասաց, թե ֆիլմերի տարիքային նշագրման հայկական կանոնակարգերին ծանոթ չեն և տեղյակ չեն, թե այդպիսիք կան։

Խնդրում եմ օգնեք ինձ։ Արդյոք կա՞ն ֆիլմերի տարիքային նշագրման հայկական կանոնակարգեր և ո՞վ է դա հաստատել, եթե կան, և ո՞վ պետք է հաստատեր, եթե չկան։

Գոհար Ջրբաշյան

 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ