27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով է Հիսուս Քրիստոսը

Քրիստոսն ինքը տեսանելի պատկերն է աներևույթ Աստծու, Հոր Որդին՝ ծնված բոլոր արարածներից առաջ. որովհետև Աստված նրանով ստեղծեց ամեն բան երկնքում թե երկրի վրա, երևելի թե աներևույթ… 

Նրա ձեռքով և նրա համար ստեղծվեց ամեն ինչ: 
Նրա գոյությունն ամեն բանից առաջ է, և ամեն բան նրանով է գոյացել: 
Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է: 
Նա է սկիզբը, որ անդրանիկ ծնունդը եղավ մեռելներից, որպեսզի ինքն առաջնություն ունենա ամե՛ն բանի մեջ. քանզի Հայրն ուզեց, որ Քրիստոսն իր մեջ ունենա լիությունն աստվածային բնության:
Նրա ձեռքով ուզեց իր հետ հաշտեցնել ամեն բան երկնքում թե երկրի վրա՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա մահվամբ:

Դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց և թշնամացել նրան՝ ձեր մտածելակերպով ու չար գործերով: Բայց այժմ Քրիստոսն իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծու հետ, որպեսզի դուք նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ: 

Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով:

(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 1:15-23)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ