27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ականջդ կանչի Սաշիկ

«Մեր քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան, 19.11.2018, ք. Մարտունի: 

Ժող. ջան, փաստորեն ես քնած եմ եղել ու բանից անտեղյակ եմ, որ կիսով չափ կրճատվել է վարչապետի լիազորությունները, նախորդ ռեժիմին տրվել է քաղաքական գնահատական, ոստիկաների թիվը կրճատվել է, հանվել են տրուսիկով ծածկված տեսախցիկներն ու կարմիր գծերը, արդարադատությունը վերականգնվել է, այլեւս մեր երկրում օլիգարխներ չկան, սոսկ մեծահարուստներն են մնացել, որոնք գլխավորում են կուսակցությունների ընտրացուցակները, օֆշորներից բոլոր գողացած գումարները հետ են բերվել, կուտակայինը հանվել է, նախորդ ռեժիմի բոլոր հանցագործները նստած են բերդերում, իսկ քաղ. բանտարկյալներն արդարացված են, աշխատավարձ/աղքատավարձերը եւ կենսաթոշակները բարձրացել են եւ այլն,եւ այլն: Փուչիկ ու ջուր միայն …

Քնից արթնանալով տեսա, որ երկրում կա 800 հազար պորատաբույծ (ղազախստանը՝ վկա), օրենքի նախագիծ, երբ Ավստրալիայում ապրող ախպերս , եթե ինձ գումար ուղարկի,ապա 23 տոկոս հետս փայ են մտնելու (ականջդ կանչի Սաշիկ, որ գոնե միայն շատ ունեցողների հետ էիր փայ մտնում), նույն ստրկական աշխատանքը եւ ստրուկին վայել աշխատավարձեր, թանկացումներ գրեթե բոլոր ոլորտներում, Հայաստանի էլ ավելի մեկուսացում եւ ռուսաստանի տակ մտնող էլ ավելի լավ հարմարվող իշխանություններ, նույն ախրանիկներն ու նույն թալանչիները, ավելին՝ թալանն էլ արդեն օրինականացված, մատնոց խաղացնողի մակարդակի նախարարներ ու խաղամոլ-պլանքյաշի մակարդակի պետ. պաշտոնյաներ … էլի շարունակե՞մ…

Գագիկ Արծրունի 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ