26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Սարգսյանը միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը facebook-յան իր էջում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածությունների շուրջ առաջացած առճակատումներին։

«Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս. Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի, նախագահ Արմեն Սարգսյանի դերը։ Սա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ։ Չէր խանգարի, որ նա հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին և հաշիվ տար, թե ի՞նչ է արել խնդրի հայանպաստ կարգավորման համար։

Ա.Սարգսյանն ունիկալ հատկություն ունի. իր պաշտոնը սեփական հարմարվեհությանը և բարեկեցությանը ծառայեցնելու համար։ Որտեղ որ աշխատել է, ծաղկել է, բայց ՀՀ-ն վատ հարաբերություններ է ունեցել այդ երկրի հետ (օրինակ, Միացյալ Թագավորությունը)։

Նազարբաևի աղջկա կամ արքայազն Չարլզի հետ հանդիպելու պատրվակով նա միջոցներ էր հավաքագրում։ Այստեղ-այնտեղ գլուխ էր գովում Նազարբաևի ընտանիքի հետ գործարար կապերի  մասին։ Ինչո՞վ էր այս ամենն ավարտվում։ Չարլզը ապրիլի 24-ին մասնակցում էր Հելլեսպոնտի 10-ամյակին (թուրքերն այստեղ ջախջախել են անգլիացիներին և այլոց), Նազարբաևը Ալիևից ու Էրդողանից ավելի թույն ձևով Հայաստան է հայհոյում ամենուր», – նշել է նախկին պաշտոնյան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ