11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Դավաճանի, քցողի համբավ ձեռք բերելը լավ բան չէ. Արամ Սաֆարյան

925030oooo

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի կարծիքով, հակառուսական քարոզչական ուժերը ակտիվ գործունեություն են ծավալելու:

Լրագրողների հետ հանդիպմանը Արամ Սաֆարյանը հայտարարեց`իրենք բանավեճին դեմ չեն, բայց դեմ են, որ Հայաստանը դառնա գերտերությունների բախման թատերաբեմ: Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունները, ըստ բանախոսի, ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ-ռուսական հարաբերությունների խորացման ուղղության վրա եւ կարեւոր են համարում, որ Հայաստանը պահպանի այն քաղաքական կուրսը, որ մեզ տարել է կայունություն ու անվտանգության ուղով: Ուստի, իր կարծիքով, ընտրողներն առաջիկա քարոզարշավում իրավունք ունեն հիմնական քաղաքական ուժերից ակնկալել` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իրենց տեսլականների բարձրաձայնում:

Սաֆարյանը կարծում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում խաղացող հիմնական քաղաքական ուժերը պետք է իրենց շատ հստակ ուղերձները հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հղեն մեր հիմնական ռազմավարական գործընկերներին`փաստելով, որ Հայաստանը չի շեղվել ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցության ուղղությունից:

Վերջինս  կարծում է նաեւ, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն 2006-թվականի կարեւոր ներկայություն են ունեցել ռուսական քաղաքական դաշտում`հայ-ռուսական հարաբերությունների սերտացման համատեքստում եւ այդ պոտենցյալը չպետք է կորսվի:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի կարծիքով էլ, Հայաստանի հիմնական առավելությունն այն է, որ թե՛ եվրոպական, թե՛ եվրասիական գործընթացներին ակտիվ մասնակցում ենք ու պետք է կամուրջ դառնանք եւ օգտվենք դրանից, ոչ թե հակասությունների վրա խաղանք: Այն, որ Հայաստանի խորհրդային հանրապետությունը երրորդ հանրապետությանը ժառանգություն թողեց չորս միլիոնանոց պետություն, բանախոսի կարծիքով ևս հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ էր`լավ թե վատ:

Հարությունյանը մեջբերում է հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վալին, ով գտնում է, որ ամենակարեւոր հարցում`ղարաբաղյան հակամարտություններում, Հայաստանը հաղթանակ տարավ իր տեխնոլոգիական ներուժի շնորհից: Մինչդեռ, ըստ Գագիկ Հարությունյանի, երրորդ հանրապետությունում դա անտեսել ենք ամբողջովին: Իրեն անհանգստացնում է, որ այսօր Ադրբեջանը մարդկային մտավոր կապիտալի առումով Հայաստանից առաջ է, որ ադրբեջանական համալսարաններին իրենց վարկանիշով առաջ են հայկականներից:

«Այս ընտրություններում պիտի ընտրենք մարդկանց, ովքեր կզարգացնեն Հայաստանի հանրապետությունը»,- ասաց նա`նկատելով, որ ռուսները միշտ չէ, որ լավ են աշխատում, բայց մենք պետք է լավ աշխատենք:

Բանախոսներն անդրադարձան նաեւ դեկտեմբերի 6-ին սպասվելիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: ՀԱՊԿ-ում տեղի ունեցածը Արամ Սաֆարյանը համարում է քաղաքական անփորձության արդյունք: Նա կարծում է, որ իշխանության վստահության լիմիտի տիրույթում դա կմարսվի: «Ինչ լուծում էլ լինի, մեծ ողբերգություն չի կատարվելու»,- գտնում է վերլուծաբանն`ավելի կարեւոր համարելով հայ-ռուսական հարաբերությունների համակարգային խնդիրների շուրջ մշտական եւ լուրջ աշխատանքը:

Նա գտնում է, որ անգամ այս`ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ տեղի ունեցածի, պարագայում մենք կարող ենք դիվիդենտներ շահել, եթե Հայաստանը հայ-ռուսական հարաբերություններում վստահելի գործընկեր ընկալվի: «Դավաճանի, քցողի համբավ ձեռք բերելը լավ բան չէ»,- ասաց նա:

Գագիկ Հարությունյանն էլ համամիտ է Արամ սաֆարյանի հետ: Ինքը շատ կցանկանար, որ Վաղարշակ Հարությունյանն ընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրան համարում է, որ Վաղարշակ Հարությունյանը`«վերին աստիճանի պատրաստված սպա» է: Առհասարակ, իր համոզմամբ Վաղարշակ Հարությունյանը մեր երկրի ռազմաքաղաքական ոլորտում պետք է դերակատարություն ունենա:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ