26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մտահոգիչ է, որ երկրի առաջին դեմքերը ԼԳԲՏ ֆորումի կազմակերպման մասին հայտարարություններ չարեցին

«Ոստիկանությունը մի պարզ բան պետք է աներ. հայտարարեր, որ պատրաստ է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ հատկանիշից, բայց նրանք ասեցին, որ չեն կարող ապահովել», – ԼԳԲՏ ֆորումի չեղարկման մասին խոսելով՝ «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Մադոյանը:

Նա չբացառեց, որ եթե ֆորումը տեղի ունենար, մարդկանց ատելության կոչերը վերածվեին նաև գործողությունների. «Միգուցե ֆորումի մասնակիցների մնալը Հայաստանում վտանգված լիներ այդ մի քանի օրը: Ես ինձ վրա նման պատասխանատվություն չէի վերցնի նման ռիսկի տակ դնել: Դա կարող էր դառնալ սադրանք նաև, քանի որ նման թեմաների ակտիվացումը ՀՀ-ում և աշխարհում լինում է քաղաքական կարևոր իրադարձությունների հետ կապված: Այն քաղաքական ուժերը, որոնք ձախողել են իրենց քաղաքական օրակարգը, ունեն մի գործիք՝ տարբեր խմբերի նկատմամբ ատելություն մանիպուլացնելով ձեռք բերել դիվիդենտներ»:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի համար հասկանալի չէ, եթե տեղի է ունենում խաղաղ միջոցառում, ի՞նչն է խնդիրը, որ ոստիկանությունը չի կարող պաշտպանել այդ անձանց: Նրա համար մտահոգիչ է, որ երկրի առաջին դեմքերը ԼԳԲՏ ֆորումի կազմակերպման մասին հայտարարություններ չեն արել: Նա զգուշացրեց՝ նոր իշխանությունները պարտավոր են լինելու պատասխան տալ բոլոր այդ երևույթների վերաբերյալ. «Նոր իշխանությունը շատ ավելի մեծ թիրախ է դառնում մեր ՀԿ-ների կողմից, և պահանջարկը մեծ է լինելու՝ ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն, քայլեր ձեռնարկել խտրականության դեմ պայքարի և ատելության խոսքի վերաբերյալ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց՝ 20 տարի ապրել ենք մի երկրում, որտեղ կառավարումն իրականացվել է մի ուժի կողմից, որը դավանել է խտրական վերաբերմունքին: Ըստ Արթուր Սաքունցի՝ դրա տիպիկ դրսևորումն է միակուսակցական համակարգի ձևավորումը: Նա համոզված է, որ խտրականությունը գործիք է քաղաքական նպատակների համար. «Օրակարգային կարևոր խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար թիրախավորում են մեկ խմբի: Այս անգամ, եթե ԼԳԲՏ-ն չլիներ, կթիրախավորեին այլ խմբի: Այս հեղափոխությանը հասարակության բոլորն խմբերն են պայքարել, բոլորն էլ նույն ձգտումն ունեին՝ արդարության վերականգնում: Սա նշանակում է զրկել արդարության վերականգնում ձգտողների մի մասին արդարության վերականգնման իրավունքից ու ասել՝ ձեր հույսերն իզուր են և իզուր եք արդարության ձգտման համար մասնակցել հեղափոխությանը: Սա նվաստացուցիչ է: Այս առումով ակնկալում ենք լուրջ, հետևողական քայլեր բոլոր բնագավառներում»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ