27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ովքե՞ր են Ազգային ժողովի ընտրությանը մասնակցող 11 ուժերը

Ազգային ժողովի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։ 11 քաղաքական ուժ արդեն մասնակցության հայտ են ներկայացրել։ 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի կազմում են   «Քաղաքացիական Պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների քաղաքական թիմերի անդամներ, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ ու հանրային դեմքեր։

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակում են. 

Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը,  Զարուհի Բաթոյանը:

«Լույս» դաշինքի տրոհումից հետո «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն առանձին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Էդմոն Մարուքյանը: Ցուցակում հաջորդաբար ընդգրկված են Մանե Թանդիլյանը,  Արման  Բաբաջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանը, Աննա Կոստանյանը: 

Հայ Հեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 152 անձ, որոնցից 22-ը անկուսակցական են: Ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, որին հաջորդում են Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ևս ներկայացրել է իր ցուցակը: Ցուցակի առաջին տասնյակում են Վարուժան Ավետիսյանը, Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը, Հերմինե Մկրտչյանը, Գևորգ Սաֆարյանը, Արա Ալեքսանդր Կոմշույանը, Պետրոս Մակեյանը, Կառա Չոբանյանը, Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Պապիկյանը:

Ինչպես արդեն հայտնի է Հանրապետական Կուսակցությունը ևս մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ մասնակցության ցուցակը՝ բաղկացած 125 հոգուց: Առաջին տասնյակը հետևյալն է. Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան, Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Արման Սահակյան, Կարինե Աճեմյան, Մենուա Հարությունյան, Արտաշես Գեղամյան:

Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են՝ Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը:

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես կգան «Մենք» դաշինքով։ «Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը բաղկացած է 144 հոգուց: Ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝ Արամ Սարգսյան, Քոքոբելյան Խաչատուր, Խաչատրյան Անժելա, Արտակ Զեյնալյան, Բորիս Նազարյան, Մասիս Այվազյան, Անահիտ Ադամյան, Սոնա Մինասյան, Արա Կետիկյան, Արմեն Առաքելյան, Մանվել Ղազարյան:

Նորաստեղծ Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններում կգլխավորի Լևոն Շիրինյանը: Ցուցակի երկրորդ տեղում Մարիամ Մանուկյանն է, երրորդում՝ Գևորգ Հովսեփյանը, չորրորդում՝ Հայկ Սուքիասյանը, հինգերորդում՝ Լևոն Թումանյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակն առաջիկա ընտրությունների ընթացքում կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Ցուցակի բոլոր ներկայացուցիչները առաջադրվում են ռեյտինգային համակարգով, բացի կուսակցության նախագահից: Ցուցակի առաջին տասնյակում են՝ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Կարեն Դավթյանը, Սիմոն Հակոբյանը, Մարինե Քոչարյանը, Հասմիկ Եղիազարյանը, Վահե Վարդապետյանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին տասնյակում ընդգրկված են՝ Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը, Ռուզաննա Տոռոզյանը, Արեգ Թադեւոսյանը, Հայկ Սահակյանը, Սամվել Գրիգորյանը, Արեգ Մելքոնյանը, Արթուր Ավագյանը, Գրիգոր Պետրոսյանը, Կարեն Հարությունյանը:

ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը բաղկացած է 94 հոգուց: Ցուցակի առաջին տասնյակում են՝ Լուսինե Հարոյանը, Սամվել Մելիքյանը, Արամ Մանուկյանը, Մանե Բաբայանը, Հրայր Աղինյանը, Հայկ Փայտյանը, Աղավնի Օհանյանը, Վիգեն Մովսիսյանը, Վարդան Առաքելյանը, Հասմիկ Աղինյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ