26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը մերժեց նույնասեռականների ամուսնությունն արգելող օրենքի նախաձեռնությունը

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արգելել համասեռամոլների ամուսնությունները։ Այս մասին նա օրենսդրական նախաձեռնությամբ դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով «Ընտանեկան օրենսգրքում» ավելացնել կետ, որն արգելում է նույն սեռի անձանց ամուսնությունը։

Կառավարությունը, սակայն, մերժեց այդ առաջարկը՝ պատճառաբանությամբ, որ օրենքն արդեն իսկ նախատեսում է միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնություն։

Մեկնաբանություններից խուսափելու համար Ուրիխանյանը ևս մեկ անգամ ճշտեց. «Եթե 2 կին կամ 2 տղամարդ գնան զագս ու խնդրեն գրանցել իրենց, կա նման հնարավորություն, որ դա կարվի»։

Սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Հայաստանում նման բան լինել չի կարող, օրենքը հստակ սահմանում է, քանի որ ամուսնությունը կնոջ ու տղամարդու միջև կարող է լինել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ