26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քիչ ուտելը կարող է նպաստել հիշողության բարելավմանը

Գիտնականների նոր հետազոտությունները պարզել են, որ քիչ ուտելը կարող է նպաստել ավելի լավ հիշողություն ունենալուն:

Օրվա ընթացքում քաղցրավենիքից հրաժարվելը և դրա փոխարեն սուրճ օգտագործելը նույնպես կարող է դրական ազդեցութուն ունենալ ուղեղի աշխատանքի վրա:

Այսպիսի եզրահանգման են եկել Իտալացի ուսումնասիրողները: Որքան էլ հետաքրքիր թվա, գիտնականները պնդում են, որ ինքդ քեզ քաղցի մատնելը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա և երկարացնել կյանքը:

Mail Online-ը գրում է, որ այս մասին գիտնականները գիտեին դեռևս շատ վաղուց, բայց չկար հստակ հետազոտություն:

Ջիովամբատիստա Պանին որոշել էր հետազոտությունն իրականացնելու համար կենտրոնանալ CREB1 ածխաջրի վրա, որը շատ կարևոր է հիշողության համար: Հետազոտությունն արվել է մկների վրա, և դրա արդյունքում պարզվել է, որ քաշի նվազեցումը կարող է օգտակար լինել առողջության համար, եթե օրգանիզմում արտադրվի վերոնշյալ ածխաջուրը:

Թեյն ու սուրճը, ըստ գիտնականի, նույնպես օգտակար են ուղեղի աշխատանքի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ