27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրություններին հնարավոր մասնակիցները կարող են մի քանի խմբի բաժանվել. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ասաց, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի մասին կասկած լինել չի կարող, այդ ուժը կլինի  «Քաղաքացիական պայմանագիր»-ը, և հիմնական պայքարը գնալու է այն 1/3-րդ-ի համար, որը  ըստ սահմանադրության նախատեսված է, ոչ իշխանական ուժերի համար, որոնք խորհրդարան մտնելուց հետո կդառնան ընդդիմություն:

«Գլխավոր ինտրիգը լինելու է այստեղ: Այս ընտրություններին հնարավոր մասնակիցները կարող են մի քանի խմբի բաժանվել: Առաջին խումբը այն քաղաքական ուժերն են, որոնք իրական պայքար են մղում խորհրդարանում հայտնվելու համար, երկրորդ խմբում այն ուժերն են, որոնք, եթե լիներ նոր օրենք, շանսեր տեսնում էին խորհրդարանում հայտնվելու, բայց հիմա շատ տհաճ անակնկալի առաջ են կանգնած,  երրորդը՝ նորաստեղծ քաղաքական ուժերն են, որոնց մեծ մասը այս ընտրությունները որպես իրենց քաղաքական ուղու ստարտ են օգտագործելու. չորրորդ խմբի կուսակցությունները անցնող կուսակցությունների «դվայնիկներն» են, որոնք իրականացնելու են այն գործը, որոնք այդ կուսակցությունները այս կամ այն պատճառով չեն անելու»,-նշեց Հակոբյանը:

Ըստ քաղտեխնոլոգի՝ խորհրդարան անցելու շանսեր ունեն ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը»-ը, որոշակի հնարավորություններ ունի ՀՀԿ-ն և ընտրարշավին իր որոշակի ազդեցությունը կարող է ունենալ նաև «Սասնա ծռերը»: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ