27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում թափ է առնում ընտրովի արդարադատությունը. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գտնում է, որ համաներման ակտով կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրութան որոշ հոդվածներ: «Հատկապես խախտվել է հավասար դաշտի խախտումը և խտրականությունը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց Բաղդասարյանը:

«Երբ իրավապաշտպան ոլորտում որոշ գործերով տեսնում ես ընտրովի նախաքննություն և ընտրովի արդարադատություն իրավապաշտպանի օգտակար գործողության գործակիցը դառնում է 0: Փաստում եմ, որ Հայաստանում թափ է առնում որոշ գործերով ընտրովի արդարադատությունը և ինչքան էլ պետական քաղաքականությունը տանում է անկախ դատարանների, որոշ գործերով դատարանները կախված են գործադիրից, որի արդյունքում խախտվում է գործող հիմնական օրենքի և սահմանադրության 24-25-րդ հոդվածները»,-ասաց փաստաբանը:

Ասվածի տպիկ օրինակը, ըստ նրա՝ Նորք Մարաշի  քրեական գործն է, երբ փոխվել է գործով անցնող բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը, բացի Արթուր Վարդանյանից. «Քանի որ մեղադրող դատախազը գտնում է, որ Արթուր Վարդանյանն ունի կազմակերպչական այնպիսի ընդունակություններ, որ կալանքը փոխելուց հետո կարող է ազդել գործով անցնող մյուս ամբաստանյալների վրա»,-նշեց նա: 

Հիշեցնենք՝ Արթուր Վարդանյանը մեղդարվում է 2015 թ.-ին իշխանափոխության մտադրություն ունենալու մեջ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ