25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծխող կանանց մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի մեծ է

Գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր ծխում են, ենթակա են մաշկի քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ վտանգի:

Ծխող կանանց նման հիվանդությունն ավելի է սպառնում, քան տղամարդկանց: Այն կանայք, ովքեր ծխել են 20 կամ ավելի տարի, մաշկի քաղցկեղով հիվանդանալու կրկնակի վտանգի են ենթակա:

Գիտնականների խումբն ուսումնասիրել է ծխելու և մաշկի քաղցկեղի կապը: 698 մասնակիցներին հարցրել են ծխելու իրենց սովորությունների մասին՝ արդյոք քանի տարի են ծխում, օրական քանի գլանակ, և երբ են դադարել ծխել, եթե այդպիսիք եղել են:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդանալու վտանգը մեծանում է՝ պայմանավորված օրական ամեն ավել գլանակով և ծխելու տարիների ընդհանուր թվով:

Mail Online-ը գրում է, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպայի Մոֆիտ քաղցկեղի կենտրոնի փորձագետ, հետազոտության գլխավոր հեղինակ Դանա Ռոլիսոնն ասում է, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ` պարզելու համար, թե ինչ կապ կա սեռային տարբերությունների և մաշկի քաղցկեղով հիվանդանալու միջև:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ