26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սպիտակ հաց և մակարոնեղեն ուտելը կարող է մեծացնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը

Գիտնականները գտնում են, որ շատ սպիտակ հաց, մակարոնեղեն կամ կարտոֆիլ ուտելու դեպքում մեծանում է կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կրծքի քաղցկեղով նախկին հիվանդները շարունակելով օսլայով հարուստ իրենց սննդակարգը՝ շատ հավանական է, որ կրկին ուռուցքներ կառաջացնեն իրենց օրգանիզմում, քան այն մարդիկ, ովքեր նվազեցնում են օսլայի քանակը իրենց սննդակարգում:

Հետազոտողները դեռ չեն կարող պարզաբանել այս միտումը, բայց հայտնի է, որ զտված ածխաջրերի պատճառով ինսուլինի բարձրացած մակարդակը կարող է քաղցկեղային բջիջների զարգացման պատճառ դառնալ:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների խումբը 12 ամիս շարունակ ուսումնասիրել է կրծքի քաղցկեղով նախկին հիվանդ 2651 կանանց սննդակարգը:

Mail Online-ը գրում է՝ նրանք պարզել են, որ ածխաջրերը և օսլան հիմնականում կապված են նոր ուռուցքների առաջացման հետ:

Գլխավոր հետազոտող Ջենիֆեր Էմոնդն ասում է՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ածխաջրերը և մասնավորապես օսլան են ուռուցքի առաջացման հիմնական պատճառը:

«Կանայք, ովքեր մեկ տարվա ընթացքում առավել մեծ քանակով օսլա են օգտագործում իրենց սննդակարգում, մեծ է վտանգը, որ կրծքի քաղցկեղը նորից գլուխ կբարձրացնի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ