26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր թիմակիցները ներքնաշորերով կամերաներն էին փակում. Շարմազանովը՝ Փաշինյանին

Երբ մայիսին Նիկոլ Փաշինյանն առաջադրվում էր որպես վարչապետի թեկնածու, հայտարարվում էր, որ այսպես ասած՝ սիրո եւ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը թեւակոխելու է թռիչքային զարգացում։ Ես հեռու եմ այն մտքից, որ 6 ամսում թռնելու էինք և ապրեինք դրախտում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, թե քաղաքական բազմակարծության սկզբունքներից ելնելով՝ պիտի քննադատի ըստ էության եւ ոչ թե քննադատելու համար: 

 «Հիմա փաստերով խոսենք։ Ներդրումային միջավայրի մասին. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները երեք անգամ պակասել են։ Երկրորդ, այս բյուջեով գրված էր 6.5 տոկոս տնտեսական աճ, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծով սպասում ենք 4.9 տոկոս աճ, 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում եւ 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում։ Երրորդ, 10–15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց ա տալիս՝ առավոտ, իրիկուն, տնտեսական թողարկումներով, այն դեպքում, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանը փակվում է, 650 աշխատող կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»,- ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով կարմիր գծերին եւ տեսախցիկներին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ հեղափոխությունից առաջ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում էին՝ կարմիր գծերն ու տեսախցիկները պետք է վերանան, իսկ հեղափոխությունից հետո լրիվ այլ պատկեր է:

«Հիմա պարզվում է՝ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք, իսկ կամերաներն էլ պետք է շատացնենք։ Կներեք, բայց ձեր կողմնակիցները հեղափոխության ժամանակ ի նշան բողոքի ներքնաշորերով կամերաներն էին փակում։ Հաջորդը, որ գնացիք Գումի շուկա, պոմիդորի եւ վարունգի գինը հարցրեցիք, ժողովուրդը ավելի էժան առա՞վ դրանից հետո, թե՞ չէ»,- ընդգծեց Շարմազանովը:

Արտաքին քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, թե նախկին իշխանությունները ծուռ վզով էին բանակցություններ վարում, Շարմազանովը նշեց. «Եթե դուք վիզ ծուռ եք համարում, որ ԵՏՄ է մտել Հայաստանը, ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ենք ստացել, ԵՄ-ի հետ համաձայնագիր ենք ստորագրել, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը, բա էդ դեպքում հպարտ վզով քաղաքականությունը ո՞րն է։ Դա էլ տեսանք՝ Բոլթոնը եկավ, առաջին անգամ ասաց՝ դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք։ Ո՞րն է դա՝ քրիստոնեական արժեքներից հրաժարումը, ցեղասպանության ճանաչումից հրաժարումը, թե ավանդական ընտանիքից հրաժարումը: Անվտանգության մասին խոսենք։ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ–ին այլընտրանք չունի, գլխավոր քարտուղարին մեղադրանք առաջադրվեց, դա իրավական հարց է, չեմ անդրադառնա, բայց ձեր իշխանության ներկայացուցիչները ասում են, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ ՀԱՊԿ-ում շարունակի ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ակնկալում եմ, որ նոյեմբերի 8–ին ամեն ինչ կանեք, որ պահպանենք մեր մանդատը։ Դա նվեր կլինի բոլորիս, իմ ծննդյան օրն էլ է այդ օրը, եւ այդ նվերը ես կընդունեմ ձեզնից»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ