26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ ոք չի կարող ինչ-որ բան պարտադրել ԼՂ հակամարտության կողմերին. Սվիտալսկի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Երեկ համանախագահները Հայաստանում ունեցել են տարբեր հանդիպումներ և մենք շատ ենք գնահատում իրենց ջանքերը։ Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի հենց կողմերի միջև քննարկումներով։ Մինսկի խմբի համանախագահներն այստեղ միջնորդներ են, բայց ոչ ոք չի կարող պարտադրել ինչ-որ բան կողմերին, քանի որ դա իրենք ինքնուրույն պետք է կարողնան մշակել», – ասաց Սվիտալսկին՝ Aysor.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանն, ըստ որի, «ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։

«Մենք լավատեսությունը չենք կորցնում ու հուսով ենք, որ մի օր կհասնենք նման իրավիճակի», – ամփոփեց Պյոտր Սվիտալսկին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ