15 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2018

Ծիծաղը փոխարինում է շատ լուրջ դեղամիջոցների

Laugh

Ծիծաղը լավագույն միջոցն է տարեցների համար, որոնք տառապում են թուլամտությամբ: Այն կարող է լավացնել առողջական վիճակը` չթողնելով կողմնակի ազդեցություններ, ինչպես դա տեղի է ունենում դեղամիջոցների դեպքում: Այս մասին վկայում են Նոր Հարավային Ուելսի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Նրանց կարծիքով` մեկ րոպե ծիծաղը փոխարինում է հոգեմետ դեղերին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Հետազոտությունը, որի ժամանակ հոգեբանը կիրառել է ծիծաղաբուժություն, կատարվել է տարեցների 36 տների 400 բնակիչների մասնակցությամբ: Նշվում է, որ նման բուժման դեպքում մարդկանց մոտ 20%-ի մոտ նվազել է գրգռվածությունը:

Փորձին մասնակցած մասնագետներից մեկն ասել է, թե նման արդյունքները կարող են չնչին թվալ, սակայն այս հիվանդությունների դեպքում օգտագործվող դեղերը տալիս են գրեթե նույն արդյունքը: Նշվում է նաև, որ նման բուժման ժամանակ լավացել է ոչ միայն հիվանդների, այլ նաև բուժանձնակազմի տրամադրությունը:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ