27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կան մարդիկ, ովքեր սաբոտաժ են անում. Ալեն Սիմոնյանը՝ ԸՕ նախագծի տապալման մասին

ԸՕ բարեփոխումներն արվում էր քաղաքական դաշտն առողջացնելու համար, մեկնաբանությունները թողնում եմ ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԸՕ–ի բարեփոխումների փաթեթը չընդունվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ անիմաստ է համարում փաթեթը նորից բերել քվերակության։

«Կարծում եմ ժամանակային առումով կարող է խնդիր առաջանալ, սակայն դեռ չենք քննարկել, չենք խոսել այդ մասին։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ այն մարդիկ, որոնք բացակայել են եւ այն ուժը, որը նրանք ներկայացրել են, լինելու են գալիք ԱԺ–ում, նրանք չեն լինելու, որովհետեւ կարծում եմ ՀՀ քաղաքացին դիտում է այս ամենը եւ իր գնահատականը կտա»,–ասաց պատգամավորը։

Ալեն Սիմոնյանը ԸՕ բարեփոխումների փաթեթի չընդունումը, այնուամենայնիվ, ձախողում չի համարում։

«Սա ԱԺ–ի կոնկրետ մարդկանց գործելաոճի եւ սխալի հետեւանք է։ Ես չեմ ուզում ասել, որ Դաշնակցությունն է մեղավոր, կամ Հանրապետականը, կամ կոնկրետ անձինք, այո, չնայած սաբոտաժ բառը դուրները չի գալիս, բայց սա օրենքի սաբոտաժ է։ Այսինքն ամեն ինչ անել, որ այս օրենքը չանցնի։ Կգնանք այն ԸՕ–ով, որը որ գործում է եւ կտեսնենք՝ կանցնեն ԱԺ, կկարողանան իրենց խոսքն այսուհետ ԱԺ–ում անցկացնել, թե՝ ոչ։ Սա արվում էր նրա համար, որ մաքսիմալ շատ ներկայացվածություն լինի ԱԺ–ում»,– նշեց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալը դեռ մի բան էլ ուշացած որոշում էր, պետք էր արտահերթ ընտրություններ անցկացնել ամռանը։

Նշենք, որ այսօր երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է քվեարկել 62, դեմ 2 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայներ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր: Նկատենք, որ ՀՀԿ-ականները պնդում են, որ առանց իրենց խմբակցության անդամների եւս հնարավոր էր հավաքել 63 կողմ ձայն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ